Դպրոցը ձևավորում է կրթական միջավայր, որտեղ առաջնային են աշակերտի ապահովությունը, հոգատար վերաբերմունքը և գիտելիքի նկատմամբ սերը։ Մենք հավատում ենք, որ բարենպաստ և առողջ մթնոլորտը հիմք է գիտելիքի արդյունավետ յուրացման համար։
Ուսումնական կենտրոնը մասնագիտացած է ինչպես օտար լեզուների ուսուցման, տարաստեսակ դասընթացների և կթական ծրագրերի իրագործման, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող քննությունների նախապատրաստման մեջ։
Կրթական խորհրդատվության բաժինը աջակցում է ուսանողներին արտերկրում կրթություն ստանալու գործընթացում՝ տրամադրելով ամբողջական աջակցություն բոլոր փուլերում
ԳԼՈԲԱԼ ԲՐԻՋԸ ԿԱՄՈՒՐՋ Է ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԵՒ ԻՐԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՇՆՈՐՀԻՎ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ:
Կրթել բանիմաց, կարողունակ, ազգային կայուն արժեհամակարգով և քաղաքացիական բարձր գիտակցությամբ առաջնորդների, որոնք լայնախոհությամբ և ստեղծարարությամբ կնպաստեն դրական զարգացումներին իրենց երկրում և աշխարհում
Դառնալ կամուրջ Հայաստանի և աշխարհի միջև՝ ձևավորելով ազգային ինքնությամբ և գլոբալ փոփոխությունների նկատմամբ պատասխանատվություն կրող անհատներ:
Մեր հայացքն ուղղված է աշխարհին: Մենք սովորում ենք հարգել տարբեր մշակույթները, ընդունել աշխարհի բազմազանությունը որպես զարգացման հնարավորություն:
Գլոբալ Բրիջում ուսումնառությունը ճանապարհ է, որը բացում է նոր հնարավորություններ և ձևավորում վստահություն ապագա հաջողությունների նկատմամբ։