«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրն առաջարկում է ամառային ծրագրերի անընդհատ նորացվող և բազմաբնույթ շարք: Մեր կրթահամալիրի, ինչպես նաև այլ հաստատությունների սաները,կարող են ամառային արձակուրդներին ճանապարհորդել Եվրոպայում կամ Հայաստանում և ձեռք բերել լեզվական,մշակութային, մասնագիտական գիտելիքներ:
Ամառային ճամբարներն ու դպրոցները, որտեղ հանգիստն ուղեկցվում է բազմապիսի արդյունավետ դասընթացներով, այցերով, զբաղմունքներով, համադրելի է մեր կրթահամալիրի արժեքների՝կարողությունների զարգացման, մասնագիտական ազնվության և փոխադարձության հետ:
Ամառային դպրոցներն ու ճամբարները սովորեցնում են պատանիներին և աղջիկներին լինել ինքնուրույն, աշխատել թիմում՝համագործակցելով և հարգելով միմյանց, գնահատել առողջ ապրելակերպը խաղերի, սպորտային մրցույթների միջոցով, դառնալ մեր երկրի մշակութային դեսպաններն արտասահմանում, ինչպես նաև հարստացնել իրենց գիտելիքների պաշարն այլ մշակույթների վերաբերյալ:
Տարեցտարի ավելի ու ավելի շատ աշակերտներ են հնարավորություն ունեում այս ծրագրերի շնորհիվ ամառային արձակուրդն անցկացնել Իսպանիայում, Չեխիայում, Մալթայում, Դիլիջանում: Մեր առաջարկվող ծրագրերը կազմվում են այն սկզբունքով, որ երիտասարդներին հնարավորություն ընձեռնվի գտնվել հարուստ մշակութային ժառանգությամբ, բայց միևնույն ժամանակ տեսարժան վայրերով և հետաքրքիր զբաղմունքերով հագեցած միջավայրում:
Պրահան Եվրոպայում զբոսաշրջիկների համար ամենամեծ գրավչություն ունեցող քաղաքներից է: Այստեղ աշակերտները ոչ միայն կբարելավեն իրենց օտար լեզուների իմացությունը հմուտ մասնագետների կազմակերպած արագացված դասընթացների շնորհիվ, այլև կհիանան ռոմանական, գոթական, Վերածննդի դարաշրջանի, բառոկկո և դասական ոճի կոթողներով:
Իսպանիայում ամառային արձակարուդներն անցնում են այդ երկրին բնորոշ ակտիվ մթնոլորտում՝հագեցած տարաբնույթ էքսկուրսիաներով և ուրախ ժամանցով: Կատարելագործել անգլերենի և իսպաներենի իմացությունն ու այցելել ֆլամենկոյի կատարումներով, Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբով, «IE» բիզնես դպրոցով հայտնի քաղաքում գտնվող հռչակավոր Պրադոյի թանգարանը, «Cuatro Torres» բիզնես թաղամասը, «Matadero Madrid»-ը և այլն:
Ամառային դպրոցների և ճամբարների մասին ամբողջական տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք մեզ կամ զանգահարե՛ք 077-453-353