Ընդհանուր անգլերենի երեկոյան խմբերը մեծահասակների, պատանիների, մասնագիտական վերապատրաստում անցնող կամ քննության նախապատրաստվող մասնակիցների համար կազմակերպվում են ժամը 18:30-ից 20:30-ը կամ 19:00-ից 21:00-ն շաբաթվա վեց օրերին: Կախված պահանջարկից մեծահասակների դասընթացները կարող են կազմակերպվել նաև օրվա այլ ժամերի:

Երեկոյան խմբերը ձևավորվում են պարբերաբար, այդպիսի խմբերում սովորում են միևնույն մակարդակի գիտելիքներ ունեցող ուսանողներ: Դասընթացով հետաքրքրքվող անձինք նախ գրում են գիտելիքիների նախնական գնահատում ապահովող տեստ,որը ստուգելուց հետո մեր մասնագետները խորհուրդ են տալիս դիմորդին առաջարկել այս կամ այն մակարդակի խումբը:
Կախված դիմորդի ցանկություններից, աշխատանքային գրաֆիկից մենք առաջարկվում են լավագույն տարբերակները՝ըստ մակարդակի, շաբաթվա օրերի և օրվա ժամերի:
Առաջին փորձնական դասին դիմորդը մասնակցում է անվճար, ինչը նպատակ է հետապնդում դիմորդին հնարավորություն տալ հստակ որոշում կայացնելու:
Խմբերը լինում են ինչպես սկսնակների և որոշակի բազա ու հաղորդակցական հմտություններ ունեցողների, այնպես էլ անգլերենի իմացության միջինից բարձր մակարդակ կամ վարժ խոսելու կարողություն ունեցողների համար:
Յուրաքանչյուր խմբում ուսանողների թիվը որպես կանոն լինում է առավելագույնը ութ:
Լեզվի իմացության միջազգայնորեն ընդունված վեց մակարդակներից յուրաքանչյուրում կանոնավոր դասընթացի տևողությունը նախատեսված է չորս ամիս:
Դասընթացի ավարտին հաջորդ՝ավելի բարձր մակարդակ անցնելուց առաջ ուսանողները գրում են վերջնական արդյունքներն ամփոփող տեստ: Տեստը հաջողությամբ հանձնողները (նրանք, ովքեր հաղթահարում են ուսուցչի կողմից սահմանված նվազագույն շեմը) շարունակում են դասընթացն ավելի բարձր մակարդակում:
Դասընթացի ավարտին «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը կարող է դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին տրամադրել համարժեք մակարդակի դասերին մասնակցություն ունենալու մասին վկայագիր:
Ամբողջական տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք մեզ կամ զանգահարե՛ք 077-453-353