Գլոբալ Բրիջ կրթահամալիրը կազմակերպում է սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարչության դասընթացներ: Դասընթացները վարում է լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանը, ում լուսանկարչական, ֆոտոլրագրողական և մանկավարժական փորձը թույլ է տալիս գործնական և տեսական պարապմունքների համադրությամբ հասնել լավ արդյունքների կարճ ժամանակահավտածում: Նարեկ Ալեքսանյանը դասավանդում է լուսանկարչություն Թերլեմեզյան քոլեջում և ֆոտոլրագրություն ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որպես ֆոտոլրագրող 2012-2018 թթ. աշխատել է «Հետք» ինտերնետային թերթում: Դասընթացի պրակտիկ մասը ներառում է ֆոտոխցիկի կառուցվածքը, հիմնական կարգավորումները, կոմպոզիցիայի հիմունքները, ժանրային առանձնահատկությունները: Պրակտիկ փուլում մասնակիցները ֆոտոզբոսանքների միջոցով կսովորեն ինքնուրույն օգտվել ֆոտոխցիկից, կանեն իրենց նախընտրած թեմայով ֆոտոշարքեր և կմշակեն լուսանկարները: Յուրաքանչյուր դասընթաց ներառում է 10 պարապմունք: Գրանցվելու համար կարող եք զանգահարել մեզ (077-453-353) կամ պարզապես այցելել: