Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մարիամ Մարգարյանը 1996 թվականից առ այսօր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչն է: Պրոֆեսոր Մարգարյանը 7 մենագրությունների ավելի քան 100 գիտական հոդվածների հեղինակ է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գուրգեն Սիմոնյանը քաղաքական գիտությունների թեկնածու է: Պարոն Սիմոնյանը 2016 թվականից սկսած դասավանդել է այնպիսի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են ՀՀ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Պարոն Սիմոնյանն ավելի քան տասնյոթ գիտական հոդվածի հեղինակ է, ազգային շահի փորձագետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հերմինե Կատվալյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային տնտեսական ինտեգրման բաժնի պետի տեղակալն է: Այժմ սովորում է Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում: Նախկինում Հերմինեն աշխատել կամ պրակտիկա է անցել այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են ՀՀ Տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, ՀՀ կառավարության Ֆինանսական և տնտեսական վարչությունը, ՀՀ Ֆինանսների նախարարությունը:

 

 

 

 

 

 

 

 

Հեղինե Նազարյանը  էլեկտրոնային առևտրի թվային շուկայագիտության մենեջեր է «Smarketa»-ում: Նախկինում Հեղինեն աշխատել է «E-World Systems»-ում, ինչպես նաև բազմաբնույթ աշխատանք կատարել  «Եվրոպական ինտեգրացիա» հկ-ում,«Երկխոսություն հանուն առաջադիմության»,«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» կազմակերպություններում: Հեղինեն սովորել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում քաղաքագիտություն մասնագիտությամբ, ինչպես նաև Էստոնիայի Դիվանագիտական դպրոցում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գարիկ Պողոսյանը «Ապագա առաջնորդների կողմնորոշում» ծրագրի նախաձեռնողն ու ղեկավարն է: Պարոն Պողոսյանը «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում անգլերենի ուսուցիչ է 2013 թվականից սկսած: Ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության մագիստրատուրան, ինչպես նաև Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը՝անգլերենի և իսպաներենի ուսուցիչ մասնագիտությամբ: