Ինչպես կասեր Ղ. Աղայանը՝ <Ծառը արմատից կդալարի, դպրոցը՝ նախակրթարանից>։
Գլոբալ Բրիջ նախակրթարանը ունի իր առջև դրված խնդիրներ՝
- Ապահովել երեխայի կյանքի և առողջության պահպանման համար պայմաններ
- Ապահովել երեխայի զարգացման և դաստիարակության համար հոգեբանա-մանկավարժական պայմաններ
- Կազմակերպել և իրականացնել ուսումնադաստիարակչական գործունեություն
- Կազմակերպել, ղեկավարել երեխայի ինքնուրույն գործունեությունը
- Մշակել ընտանիքների հետ համագործակցության ծրագրեր, կազմակերպել համատեղ մանկավարժա-հոգեբանական աշխատանք
- Ստեղծել ինքնակրթության և մասնավոր գիտական վերապատրաստման համար համապատասխան պայմաններ
Նախակրթարանում դասընթացներն անցկացվում են ՀՀ կրթական չափորոշիչներին համապատասխան։ Ուսուցումն ու զարգացումը իրականացվում է ամենօրյա գործունեությամբ՝ շաբաթը 5 օր։
Դասընթացները սկսում են 09:00-ին և ավարտվում 17:00-ին ։
Օրը սկսվում է՝
- Միջավայրի խնամքով
- Առավոտյան մարմնամարզությամբ
- Ընդհանուր գործունեություն, որն իրականացվում է նախապես մշակված ուսումնական ծրագրով։
Գործունեության տեսակներն են՝
- Մայրենի լեզուն
Այստեղ շեշտը դրվում է երեխայի հաղորդակցման լիրավությանը, շրջապատի մարդկանց հետ հարաբերությունները կարգավորելու ունակություններ, հնչյունային մշակույթի զարգացմանը։ Սովորեցնում ենք ճիշտ ընկալել գեղարվեստական գրականությունը, գաղափարն ու բովանդակությունը։
- Գրաճանաչություն
Հայտնի է, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակույթն ու դպրոցը իրենց սկիզբն առնում են ազգային գրի ստեղծումից ր ուսումից։ Այս պարապմունքների ընթացքում երեխաները սովորում են մայրենի լեզվի հնչյու-տառերը։
- Մաթեմատիկա
Այստեղ շեշտը դրվում է երեխաներին տարրական մաթեմատիկական պատկերացումների ձջավորմանը։ Այս պարապմուքների ընթացքում երեխան ճանաչում է թվանշանները, կատարում գործողություններ, համեմատում, ծանոթանում երկրաչափական պատկերներին կողմնորոշվում տարածության մեջ, տրամաբանում է գտնում բնության օրինաչափությունները։
- Էկոլոգիա
Երեխաները ծանոթանում են բնությանը, կենդանիներին, բույսերին, միջատներին, թռչուններին, երկիր մոլորակին, օդին ջրին և այն ամենին ինչ շրջապատում է մեզ։
- Արվեստ
Նկարչություն, ծեփ, ապլիկացիա և կոնստրուկտավորում կերպարվեստային գործունեության տեսակներ են, որոնք օգնում են երեխային արտացոլոլ շրջապատող իրականությունը։
Կերպարվեստը երեխային դաստիարակում է բարություն, գեղեցիկը ընկալելու կարողություն, այնունի հասարակական նպատակաուղղվածություն, այն նպաստում է երեխայի բարոյական հատկությւոնների ձևավորմանը։
- Երաժշտություն
Երաժշտությունը ինչպես արվեստի մյուս ձևերը արտացոլում է իրականությւոնը։ Առօրյա կյանքում երաժշտությունը ուղեկցում է երեխային, հոգեպես հարստացնում, օգնում երեխային ստեղծագործել։ <Երաժշտական լեզվի տակ> հասկացվում է արտահայտիչ միջոցների ամբողջությունը, մտքերի, զգացմունքների հաղորդումը, այսինքն՝ ստեղծագործության բովանդակությունը, ռիթմիակական բնութագիրը, ներդաշնակ հիշողությունը, տեմպային գունավորումը, տեմպտ, ուժգնության նշանները և ստեղծագործական կառուցվածքը։
- Պար
Նվագակցության տակ կատարվող շարժական խաղերը, շարժումները՝ հենց ինքը պար-ռիթմիկան զարգացնում են երաժշտական լսողությւոնը, շարժումների թեթևությունը և երաժշտություններում ստացած տպավորությունների արագ և ճիշտ վերարտադրելու ընդունակությունն է։
Նախակրթարանում շեշտադրված են ոչ միայն ռիթմիկ պարերը, այլ նաև ազգային պարերը որոնց միջոցով երեխաները ծանոթանում են ազգային բնավաորությանը, հոգեկան աշխարհին, բնությանն ու կյանքի հանդեպ վերաբերմունքին;
- Շախմատ
Այս առարկայի շնորհիվ երեխան հնարավորություն է ստանում զարգացնելու իր մտավոր կարողությունները, ուշադրությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, կամքի ուժը, նպատակասլացությունը և համբերությունը։
- Անգլերեն և ռուսաց լեզու
Դեռ ն/դ տարիքից նախակրթարանում կարևորվում է լեզուների ուսուցումը։ Օտար լեզվի ուսումնասիրության մեջ հաջողության հասնելու հարցում որոշիչ դեր է կատարում տարիքը։ Լեզվի ուսումնասիրությունն դեռ ն/դ տարիքից երեխային լեզվի տիրապետման բարձր մակարդակի հասնելու հնարավորություն է ստեղծում։
- Ֆիզկուլտուրա
Նախակրթարանում շեշտը դրված է պատրաստել առողջ, կենսուրախ քաղաքացիներ որոնք պատրաստ կլինեն աշխատանքի և հայրենիքի պաշտպանությանը։ Այստեղ երեխաները ամրապնդում են առողջությունը, կոպում օրգանիզմը, զարգացնում կենսական անհրաժեշտություն ունեցող շարժողական ունակությունները և ֆիզիկական որակները։ Այն նպաստում է երեխաների ֆիզիկական, մտավոր բարոյագեղագիտական դաստիարակությունների զարգացմանը։
Նախակրթարանում կարևորվում են էքսկուրսիանները, զբոսանքների, դիտումները։ Նպատակն է զարգացնել, ձևավորել երեխայի ճանաչողական, ստեղծագործական կարողությունները։ Երեխային օգնում է ինքնուրույն ձեռք բերել գիտելիքներ և դրանք ճիշտ կիրառել։ Նախակրթարանում իրենց ուրույն տեղն ու դերը ունեն ազգային ծեսերն ու տոները, որոնց նպատակն է պահպանել ազգային մշակույթը։