Սիրելի ՛  այժմյան և ապագա սաներ,

Հարգելի՛ ծնողներ,
Տարիներ առաջ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը սկսեց իր գործունեությունը որպես օտար լեզուների դասավանդման ոլորտում մասնագիտացած հաստատություն՝լեզուների ուսուցման կենտրոն: Այս ամբողջ ժամանակահատվածում մեր փոքր ու մեծ ձեռքբերումների հիմքում են եղել մեր ուսուցիչների նվիրումն իրենց աշխատանքին, մասնագիտական որակներն ու դրանց կատարելագործումը, աշակերտների և հաճախ ծնողների հետ ամուր հարաբերությունների կառուցումը:
Տարիներ առաջ գործող փոքր կենտրոնն այսօր արդեն հարյուրավոր աշակերտներ և երեկոյան դասընթացների ուսանողներ ունեցող մի մեծ կրթահամալիր է, որը ոչ միայն դաստիարակում ու կրթում է վաղվա Հայաստանի քաղաքացիներին նախակրթարանից մինչև ավագ դպրոց, այլև մատուցում է միջազգային քննություններին՝լեզուներ, մաթեմատիկա, հավուր պատշաճի պատրաստող ծառայություններ՝խմբային և անհատական դասընթացներ:
Միջազգային քննություններին պատրաստվելը, լրացուցիչ լեզուներ սովորելը, արտադասարանային մարզական, մշակությաին, կրթական, մասնագիտական կողմնորոշման բազմաթիվ դասերին, սեմինարներին, նախագծերին մասնակցելը մենք դիտարկում ենք որպես մեր սանների առաջ ստանձնած մեր կրթական և բարոյական պարտավորությունների անքակտելի մաս:
Այնուամենայնիվ, այսքանով չի սահմանափակվում մեր գործունեւությունը: Մենք մեր աշակերտների համար կազմակերպում ենք ամառային ճամբարներ, ամառային դպրոցներ այնպիսի վայրերում, ինչպիսիք են Իսպանիան, Մալթան, Չեխիան և իհարկե Հայաստանը:
Կրթահամալիրի և այլ ուսումնական հաստատությունների, այդ թվում՝բուհերի ուսանողների, շրջանավարտների համար առաջարկում ենք բազմաթիվ անգամ հաջողություն արձանագրած կրթական խորհրդատվության ծառայություններ հայաստանյան և արտասահմանյան բուհերի ընդունելության խրթին գործընթացը վարպետորեն անցնելու համար:
Երեկոյան դասընթացները՝լեզուների ուսուցում, ինչպես նաև բիզնեսի, ծրագրավորման և այլ ոլորտներում ըստ անհրաժեշտության կազմակերպվող որակավորման դասընթացները, մեծահասակների շարունակական կրթության համար են, ինչը մեզ հնարավորություն է տալիս ավելի ընդգրկուն դարձնել մեր կրթական գործունեությունը:
Սիրով սպասում ենք ձեզ «Գլոբալ Բրիջում»:
Տնօրեն՝Աննա Հարությունյան