Մեր մասին
«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը առաջատար կրթական հաստատություն է: Այստեղ համադրվում են մանկավարժության ժամանակակից զարգացումները, ազգային արժեքները և համաշխարհային փորձը՝ ստեղծելով յուրահատուկ կրթական միջավայր, որտեղ գիտելիքը դառնում է շարժիչ ուժ, արժեքները՝ ուղեցույց, իսկ կրթական ծրագրերը նպաստում են յուրաքանչյուրի անհատական աճին և ակադեմիական առաջընթացին:
Գլոբալ Բրիջը ոչ միայն կրթում է վաղվա պատասխանատու քաղաքացիներին, դաստիարակում հոգատար, բանիմաց, լայնախոհ անհատներ և առաջատար մասնագետներ, այլև նպաստում Հայաստանում շարունակական կրթության, կրթական նոր նախաձեռնությունների զարգացմանը։
Կրթահամալիրում գործում են՝
- քառաստիճան դպրոցական համակարգ՝ նախակրթարան, տարրական, միջին և ավագ դպրոցներ,
- ուսումնական կենտրոն՝ մասնագիտացված ինչպես օտար լեզուների ուսուցման, միջազգային ճանաչում ունեցող քննությունների նախապատրաստման, այնպես էլ տարբեր դասընթացների և կթական ծրագրերի իրագործման մեջ,
- կրթական խորհրդատվության բաժին՝ աջակցելու արտերկրում կրթություն ստանալու գործընթացում։
Գլոբալ Բրիջը համագործակցում է միջազգային մի շարք հեղինակավոր կրթական հաստատությունների հետ՝ առաջարկելով ուսանողներին և աշակերտներին արտերկրում կրթություն ստանալու հնարավորություններ։ Նրանք այսօր էլ հաջողությամբ սովորում են աշխարհի առաջատար կրթական հաստատություններում, ինչպիսիք են՝ University of Minnesota Twin Cities, Sorbonne University, Johns Hopkins University, University of California և այլ հեղինակավոր կրթօջախներում:
Գլոբալ Բրիջը Թայլանդի «Ռիջենթս» միջազգային դպրոցի միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 2006 թվականից ավելի քան 170 հայ աշակերտներ հնարավորություն են ունեցել սովորելու «Ռիջենթս» դպրոցում և ստանալու ուսման վարձավճարի մինչև 80 տոկոս զեղչ և կեցության կրթաթոշակ։
Կրթահամալիրը, խթանելով միջազգային համագործակցությունը, սովորողների փորձի փոխանակումը և միջմշակութային հաղորդակցությունը, Հայաստանում և արտասահմանում կազմակերպում է ամառային դպրոցներ և կրթական ճամբարներ, որոնք ոչ միայն նպաստում են երեխաների լեզվական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը, այլև նպաստում նրանց ինքնուրույնության, մշակութային գիտակցության և սոցիալական հմտությունների ձևավորմանը։
Ձևավորելով կայուն մասնագիտական համայնք՝ Գլոբալ Բրիջը կազմակերպում է նաև վերապատրաստումներ և սեմինարներ՝ ապահովելով մասնագետների դասավանդման հմտությունների զարգացումը, ոլորտի զարգացման արդի միտումների իմացությունը, ինչպես նաև փորձի փոխանակումն ու համագործակցությունը:
Դպրոց
Դպրոցը ձևավորում է կրթական միջավայր, որտեղ առաջնային են աշակերտի ապահովությունը, հոգատար վերաբերմունքը և գիտելիքի նկատմամբ սերը։ Մենք հավատում ենք, որ բարենպաստ և առողջ մթնոլորտը հիմք է գիտելիքի արդյունավետ յուրացման համար։
Ուսումնական կենտրոն
Ուսումնական կենտրոնը մասնագիտացած է ինչպես օտար լեզուների ուսուցման, տարաստեսակ դասընթացների և կթական ծրագրերի իրագործման, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող քննությունների նախապատրաստման մեջ։
Ուսում արտերկրում
Կրթական խորհրդատվության բաժինը աջակցում է ուսանողներին արտերկրում կրթություն ստանալու գործընթացում՝ տրամադրելով ամբողջական աջակցություն բոլոր փուլերում