Բուհական կրթություն
Միջազգային կրթություն՝ նոր հորիզոններ, հնարավորություններ և ամուր կապեր։ Արտասահմանյան համալսարններում ուսանողը ստանում է ոչ միայն բարձրորակ կրթություն, այլև դառնում միջազգային բազմազգ միջավայրի մաս, օգտվում ժամանակակից հետազոտական ռեսուրսներից և ստեղծում միջազգային կապեր։ Այս փորձառությունը ձևավորում է մասնագիտական հմտություններ, ինքնավստահություն ու մրցակցային առավելություն կարիերայում։
Սակայն արտասահմանյան համալսարաններ դիմելը պատասխանատու և բազմափուլ գործընթաց է, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է որոշիչ լինել: Հենց այստեղ է, որ մեր թիմը կարող է դառնալ Ձեր հուսալի ուղեկիցը՝ ապահովելով ամբողջական աջակցություն բոլոր փուլերում՝ սկսած համալսարանի և ծրագրի ընտրությունից մինչև ընդունելություն:
Գլոբալ Բրիջ կրթահամալիրը տարիներ շարունակ աջակցում է ուսանողներին արտերկրում կրթություն ստանալու գործընթացում: Մենք համագործակցում ենք հեղինակավոր կրթական հաստատությունների հետ և պատրաստ ենք յուրաքանչյուրի համար առաջարկել այն ուսումնական հաստատությունը, որը համապատասխանում է նրա կրթական և մասնագիտական ուղուն։ Մեր դիմորդները տարիների ընթացքում ընդունվել և հաջողությամբ ավարտել են աշխարհի առաջատար բուհերը, որոնց շարքում են՝ University of Minnesota Twin Cities, Sorbonne University, Johns Hopkins University, University of California և այլ ճանաչված կրթօջախներ։
Գլոբալ Բրիջը կարող է կամրջել Ձեր երազանքներն ու նպատակները։ Մենք հավատում ենք, որ կրթությունը սահմաններ չունի, և որ յուրաքանչյուր երիտասարդ կարող է բացահայտել իր ներուժը աշխարհի լավագույն բուհերում։ Մենք օգնում ենք ուսանողներին ոչ միայն կազմել դիմումի փաթեթը, այլև ճիշտ ներկայացնել իրենց փորձառությունը և ձգտումները։
Մեր աջակցությունը ներառում է՝
- համալսարանի ընտրություն
- կրթական ծրագրի ընտրություն
- դիմումի ամբողջական փաթեթի կազմում
- փաստաթղթերի հավաքագրում և ձևաթղթի լրացում
- CV-ի, մոտիվացիոն և բնութագրական նամակների պատրաստում
- հարցազրույցի նախապատրաստում
- աջակցություն վիզայի ստացման գործընթացում
- նախապատրաստական դասընթացներ
Մեր աջակցությամբ դիմումների գործընթացը դառնում է հստակ, կազմակերպված և արդյունավետ։
Տարիների ընթացքում մեր սաները հաջողությամբ ընդունվել են աշխարհի առաջատար համալսարաններ։ Ահա դրանցից մի քանիսը