Ներկայացնել հայտ

ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

Study Single Image

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը իր գործունեությունը սկսել է 2007 թվականին որպես օտար լեզուների ուսուցման կենտրոն։ Տարիների ընթացքում այն ընդլայնել է իր ծառայությունները. 2015-ին հիմնադրվել է ավագ դպրոցը, 2016-ին՝ միջին դպրոցը, իսկ 2017-ին գործել են տարրական դպրոցն ու նախակրթարանը։ 

Տարիներ առաջ գործող փոքր կենտրոնն այսօր արդեն հարյուրավոր աշակերտներ և աշխատակիցներ ունեցող մեծ կրթահամալիր է: 

 

«Գլոբալ Բրիջ» դպրոցի կրթական ծրագիրը ներառում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջները  և հեղինակային կրթական ծրագիրը, որը մշտապես լրամշակվում և կատարելագործվում է՝ ժամանակակից միջազգային կրթական փորձի պահանջներին համապատասխան։

 

«Գլոբալ Բրիջ» դպրոցը ձևավորում է կրթական միջավայր, որտեղ առաջնային են աշակերտի ապահովությունը, հոգատար վերաբերմունքը և գիտելիքի նկատմամբ սերը։ Մենք հավատում ենք, որ բարենպաստ և առողջ մթնոլորտը հիմք է ինչպես գիտելիքի արդյունավետ յուրացման, այնպես էլ սովորողի անհատականության ձևավորման համար։ Դպրոցի ուսումնական գործընթացը հիմնված է չափորոշչահեն և տարբերակված ուսուցման սկզբունքների վրա։

 

Դպրոցում ուսուցումն իրականացվում է հայերեն։ Մենք կրթում ենք հայրենասեր աշակերտներ, որոնք արժևորում և պահպանում են հայկական մշակույթը՝ այն հպարտորեն ներկայացնելով աշխարհին։ 
 

Միևնույն ժամանակ՝ բարձր ենք գնահատում նաև համաշխարհային կրթական փորձը, ուստի դպրոցում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նաև օտար լեզուների խորացված ուսուցմանը։ Աշակերտները հնարավորություն ունեն խորացված ուսումնասիրելու երկու օտար լեզու՝ անգլերեն և ռուսերեն, ինչպես նաև խմբակի ձևաչափով ուսումնասիրելու երրորդ լեզու՝ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն կամ թուրքերեն։ Բազմալեզու կրթությունը ոչ միայն ընդլայնում է սովորողների մտահորիզոնը, այլև հնարավորություն տալիս լինելու մրցունակ մասնագետներ միջազգային ասպարեզում։

 

Դպրոցական առօրյան հարուստ է արտաուսումնական բազմաբնույթ ծրագրերով։ Սովորողները կարող են ընտրել տասից ավելի խմբակներ՝ ներառյալ արվեստի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների ուղղությունները։ Իսկ պարբերաբար կազմակերպվող միջոցառումները, նախագծային աշխատանքները, էքսկուրսիաները, նշանավոր մարդկանց հյուրընկալումը, արտադպրոցական դասերը նպաստում են սովորողների համակողմանի զարգացմանը, ստեղծագործական և քննադատական մտածողության ձևավորմանը։

 

Դպրոցը մեծ կարևորություն է տալիս սովորողների մասնագիտական կողմնորոշմանը և շարունակական կրթությանը։ Գլոբալ Բրիջը համագործակցում է Հայաստանի և արտերկրի առաջատար բուհերի հետ՝ առաջարկելով կրթական խորհրդատվություն այն սովորողներին, որոնք ցանկանում են շարունակել իրենց ուսումը արտասահմանում։ Դպրոցում իրականացվում են նաև միջազգային քննությունների նախապատրաստական դասընթացներ՝ IELTS, SAT և այլն։
 

Այսպիսով՝ «Գլոբալ Բրիջ» դպրոցը ոչ միայն փոխանցում է գիտելիքներ, այլև դաստիարակում է ինքնավստահ, բազմակողմանի զարգացած և պատասխանատու անհատներ, որոնք պատրաստ են հաջողությամբ անցնել իրենց կրթական ուղին։ 

 

Round Icon
Round Icon
World Icon

Application

Application

Դիմել