Կրթական խորհրդատվություն
«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը իր ուրույն տեղն ունի կրթական խորհրդատվության ոլորտում սկսած 2007 թվականից։ Մենք ստանձնել ենք պատասխանատու առաքելություն՝ աջակցել ուսանողներին բացահայտելու իրենց ներուժը և գտնելու այն կրթական հաստատությունը, որը համապատասխանում է յուրաքանչյուրի կրթական, մասնագիտական ուղուն և նպատակներին։ Մենք համոզված ենք, որ որակյալ կրթությունը լավագույն ներդրումն է ապագայի համար։
Արտասահմանում սովորելը կարող է դառնալ ամուր հիմք անձնական և մասնագիտական զարգացման համար։ Բացի որակյալ կրթությունից՝ այն հնարավորություն է տալիս սովորելու բազմամշակութային միջավայրում, ստեղծելու արժեքավոր միջազգային կապեր և զարգացնելու կարևոր հմտություններ՝ ինքնուրույնություն, պատասխանատվություն, մշակութային գիտակցություն և ինքնակազմակերպում։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր ուսանող կարող է դառնալ ամուր կամուրջ իր երկրի և միջազգային կրթական համայնքի միջև։
Մեր կրթական խորհրդատվության բաժինը աջակցում է ուսանողներին արտերկրում կրթություն ստանալու գործընթացում՝ տրամադրելով ամբողջական աջակցություն բոլոր փուլերում՝ սկսած լավագույն դպրոցների և համալսարանների ընտրությունից մինչև փաստաթղթերի պատրաստում և հաջող ընդունելություն։ «Գլոբալ Բրիջը» պատրաստ է կամրջել ձեր նպատակները ու երազանքները սահմաններից այն կողմ։
Մենք համագործակցում ենք հեղինակավոր կրթական հաստատությունների հետ, որոնց թիվը տարեցտարի ավելանում է։ «Գլոբալ Բրիջը» Թայլանդի «Ռիջենթս» միջազգային դպրոցի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և 2007 թվականից ավելի քան 150 հայ աշակերտների հնարավորություն է տրամադրել սովորելու այդ դպրոցում՝ օգտվելով մինչև 80% կրթաթոշակից։
Տարիների ընթացքում «Գլոբալ Բրիջը» դարձել է հուսալի ուղեկից հարյուրավոր ուսանողների համար՝ առաջնորդելով նրանց դեպի աշխարհի առաջատար համալսարաններ։ Մեր շրջանավարտները կրթվել են այնպիսի հեղինակավոր բուհերում, ինչպիսիք են՝ University of Minnesota Twin Cities, Sorbonne University, Johns Hopkins University, University of Toronto, University of California և բազմաթիվ այլ կրթօջախներ։
Կրթահամալիրը, խթանելով միջազգային համագործակցությունը, ուսանողների փորձի փոխանակումը և միջմշակութային հաղորդակցությունը, Հայաստանում և արտասահմանում կազմակերպում է ամառային դպրոցներ և կրթական ճամբարներ, որոնք ոչ միայն նպաստում են երեխաների լեզվական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը, այլև նպաստում՝ նրանց ինքնուրույնության, մշակութային գիտակցության և սոցիալական հմտությունների ձևավորմանը։
Արտերկրում սովորելու գործընթացը կարող է երկար ու բարդ թվալ, սակայն յուրաքանչյուր դժվարություն իր հետ բերում է հնարավորություն՝ ճանաչելու սեփական կարողությունները: Իսկ այդ ճանապարհին դու միայնակ չես։ Մենք ձեր կողքին ենք՝ դիմումից մինչև ընդունելություն։
Մեր ծառայությունները
- ավագ դպրոցի ընդունելության աջակցություն
- բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի (PhD) ընդունելության աջակցություն
- կրթական ծրագրի ընտրության աջակցություն
- դիմումի ամբողջական փաթեթի պատրաստում
- դիմում-հայտի լրացում և փաստաթղթերի հավաքագրում
- CV, բնութագրական և մոտիվացիոն նամակների կազմում
- հարցազրույցի պատրաստում
- վիզայի աջակցություն
- TOP 50 համալսարանների ընդունելության աջակցություն
- IGCSE, IB և AP միջազգային ծրագրերին նախապատրաստում
- նախապատրաստական դասընթացներ՝ TOEFL, IELTS, SAT, GMAT, DET միջազգային քննությունների համար
- կրթական ճամբարներ և ամառային դպրոցներ՝ Հայաստանում և արտերկրում
- կարճաժամկետ ուսումնական ծրագրեր
- կրթաթոշակային ծրագրեր
Ինչո՞ւ ընտրել մեզ
- 17+ տարվա փորձ կրթական խորհրդատվության ոլորտում
- փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներ
- համագործակցություն միջազգային հեղինակավոր կրթական հաստատությունների հետ
- աջակցություն ընդունելության ամբողջ գործընթացում
- անհատական մոտեցում