Կարճաժամկետ կրթական ծրագրեր
Ցանկանո՞ւմ եք սովորել արտասահմանում, ձեռք բերել նոր հմտություններ, ուսումնասիրել նոր ոլորտ և միաժամանակ զարգացնել անգլերենի մակարդակը։
«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի կարճաժամկետ կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս կարճ ժամանակում հասնելու առավելագույն արդյունքի՝ համատեղելով կրթությունը, ճանապարհորդությունը և անձնական զարգացումը։ Դասընթացների ընթացքում ուսանողները սովորում են բազմազգ միջավայրում, զարգացնում մասնագիտական և ակադեմիական հմտություններ, բացահայտում նոր մշակույթներ և ձեռք բերում միջազգային փորձառություն, որը դառնում է ապագա կարիերայի ամուր հիմք։
Այս ծրագրերը լավագույն միջոցներից են՝ ինքնազարգանալու, նոր հմտություններ ձեռք բերելու և միջազգային կապեր ձևավորելու համար։