Մանկավարժական մտքի փառատոն
Կարևորելով շարունակական մասնագիտական զարգացումը և փորձի փոխանակումը՝ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը տարվա մեջ 2 - 3 անգամ կազմակերպում է «Մանկավարժական մտքի փառատոն»:
Փառատոնը նպատակ ունի միավորելու բոլոր այն մանկավարժներին, ովքեր պատրաստ են ներկայացնել իրենց հաջողված փորձը, նորարարական գաղափարները և մոտեցումները: Այն բացառիկ հարթակ է երկարաժամկետ գործընկերություններ կառուցելու, նոր համագործակցություններ գտնելու և մասնագիտական հմտություններ զարգացնելու համար:
Փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը և համագործակցության շրջանակը՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերն ու մայրաքաղաքը, ընդունելով նաև մասնակիցների արտերկրից։
Տեսնել ավելին