Նախակրթարան
Նախակրթարանում ընդունելությունը 5 տարեկանից է, հաճախում են հաջորդ տարի դպրոց գնացող աշակերտները։
Մեր նախակրթարանում յուրաքանչյուր օրը առիթ է նոր բան սովորելու, երեխաների հետաքրքրություններն ու կարողությունները բացահայտելու համար։ Մենք ստեղծել ենք ջերմ, խնամքով ձևավորված միջավայր, որտեղ երեխաները զարգացնում են երևակայությունը, հաղորդակցման ու համագործակցման հմտությունները, բացահայտում իրենց հետաքրքրություններն ու ներուժը։
Մեր ուսումնական ծրագրում ընդգրկված են հայերենը, ռուսերենը և անգլերենը, մաթեմատիկան, ինչպես նաև արվեստի ուղղվածությամբ դասեր՝ օրիգամի, արտթերապիա, կավագործություն, երգ և պար։ Այս բազմաբնույթ մոտեցումը ապահովում է, որ երեխաները զարգանան բազմակողմանի՝ միաժամանակ զարգացնելով մտավոր, ֆիզիկական և ստեղծագործական կարողությունները։
Նախակրթարանում մեր նպատակն է երեխաների մեջ ձևավորել սեր դեպի ուսումը և պատրաստել դպրոց գնալուն։
Ընդունելության կարգը
Participation in an Open Day / Information Session
Individual Interview
Group Interaction Session
Դասերը սկսվում են առավոտյան ժամը 08:30-ին և ավարտվում 17:00-ին։
Երեխաները ստանում են երեքանգամյա առողջ սննունդ, որը վերահսկվում է սննդաբանների և բուժքրոջ կողմից՝ ապահովելով երեխաների առողջ աճն ու զարգացումը: