Ներկայացնել հայտ

NASA STEM ամառային ճամբար

Study Single Image

NASA STEM ամառային ճամբար՝ Լոնդոնի King’s College-ում 

 

 

 

Այս ամառ ձեր երեխան կարող է փորձարկել և մտածել ինչպես իրական տիեզերագնաց՝ մասնակցելով NASA-ի STEM ամառային դպրոցին։ Ծրագիրը տալիս է բացառիկ հնարավորություն սովորելու NASA-ի տիեզերագնացներից և նրանց մենթորությամբ մշակելու ու ներկայացնելու սեփական գիտական և ինժեներական նախագծեր, որոնցից լավագույնները կփորձարկվեն Լոնդոնի King’s College-ում և կուղարկվեն միջազգային տիեզերակայան։

 

Հուլիսի 5 – 12
Տարիք՝ 12–18
Անգլերենի մակարդակ՝ A2–B1
Արժեք՝ 3300 բրիտանական ֆունտ

 

Դասընթացները անցկացվելու են խմբային ձևաչափով՝ յուրաքանչյուր խումբ մշակելով իր նախագիծը և ներկայացնելով մասնագիտական ժյուրիին, որի արդյունքում ընտրվում է հաղթող խումբը։

 

 

Ծրագիրը կօգնի երեխաներին զարգացնել՝

 

  • Առաջնորդության և թիմային աշխատանքի հմտություններ

  • Նորարարական, ստեղծագործական և ինժեներական մտածողություն

  • Գիտական նախագծեր մշակելու, փորձարկելու և ներկայացնելու կարողություն

  • Նախագծերի պլանավորում և ռեսուրսների կառավարում

  • Հանրային խոսքի և հաղորդակցության հմտություններ

  • Նոր ընկերություններ ձեռք բերելու և միջազգային կապերը ընդլայնելու հնարավորություն

 

Ծրագրի ընթացքում երեխաները կունենան բացառիկ հնարավորություն շրջելու և բացահայտելու Լոնդոնը՝ գիդի և մեր մասնագետի ուղեկցությամբ, ով կառաջնորդի խումբը Երևանից։

 

 

Արժեքը՝ 3300 բրիտանական ֆունտ, որը ներառում է՝

 

  • Դիմավորում և ճանապարհում

  • Օրական 3-անգամյա սնունդ

  • Էքսկուրսիաներ

  • Կացություն King’s College-ի կամպուսում

 

 

Արժեքը չի ներառում՝

 

  • Ավիատոմս

  • Վիզայի աջակցություն և դեսպանատան պետական վճար

 

Ծրագրի ավարտին տրամադրվում է մասնակցության հավաստագիր, որը կարող է նպաստել համալսարան ընդունվելու և ապագա կարիերայում հաջողությունների հասնելու համար։

 

 

Այնտեղ, որտեղ հարցերն անվերջ են, սկսվում է սովորելու և բացահայտելու իրական ճանապարհը։

 

 

2026 թ.-ի ամառային ճամբարների գրանցումները արդեն բաց են։
 

Round Icon
Round Icon
World Icon

NASA STEM ամառային ճամբար

NASA STEM ամառային ճամբար

Գրանցվել