Գլոբալ Բրիջ դպրոցը

Այն հիմնադրվել է 2015թ.-ին և ի սկզբանե գործել է որպես  ավագ դպրոց՝ ունենալով 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներ: 12-րդ դասարանում այդ տարի ուսանում էր  ընդամենը մեկ  աշակերտ՝ Կատարինե Հարությունյանը,  ով, դպրոցը բարեհաջող ավարտելով,  ընդունվեց Լեհաստանի հումանիտար գիտությունների համալսարան: Հաջորդ տարում՝  2016թ.-ին հիմնադրվեց նաև միջին դպրոցը, իսկ արդեն 2017թ.-ին Գլոբալ Բրիջը իր դռները բացեց  տարրական դպրոցի սաների առջև: Այժմ  Գլոբալ Բրիջ դպրոցում գործում է ընդունելություն 1-12-րդ դասարաններ ընդունվել ցանկացող աշակերտների համար: