Ներկայացնել հայտ
News Single Image
Դպրոց 09.04.2026

Ընդունելություն 2֊12֊րդ դասարաններում

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը հայտարարում է ընդունելություն 2026- 2027թթ. ուստարվա 2֊12֊րդ դասարանների թափուր տեղերի համար։

 

 Կրթահամալիրի առավելություններն են՝

 

🔸 հոգատար, ջերմ մթնոլորտը
🔸 ապահով, զարգացնող միջավայրը
🔹 չափորոշչահենք տարբերակված կրթությունը,
🔸 բարձրակարգ մասնագետները
🔹 քննական և ստեղծագործ միտքը խթանող մշակույթը
🔸 սակավակազմ դասարանները
🔹 օտար լեզուների տարամակարդակ ուսուցումը
🔸 հետաքրքրությունների բավարարման լայն հնարավորությունը (10-ից ավելի խմբակներ, արտաուսումնական միջոցառումներ, էքսկուրսիաներ)
🔹 համագործակցությունը ՀՀ և աշխարհի լավագույն ԲՈՒՀ֊երի հետ
🔸 մասնագիտական կողմնորոշման և բուհական խորհրդատվության ծառայությունը
🔹 տարբեր լեզուների (ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, չինարեն,) ընտրությունը՝ սկսած 5-րդ դասարանից
🔸 բուհական ընդունելության ծրագրերի (IELTS, SAT, TOEFL) ընտրությունը

 

Կրթահամալիրում ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով:


💰Քննությունների փաթեթի արժեքը 8000 ՀՀ դրամ է։

 

 

✅  Ընդունվելու համար երեխաները հանձնում են քննություններ.

 

  • «Հայոց լեզու և գրականություն (Մայրենի)»,
  • «Մաթեմատիկա»,
  • «Անգլերեն»,
  • «Ռուսերեն» առարկաներից, հարցազրույց:

 

Քննություններին մասնակցելու և գրանցվելու համար լրացնել կից հղումները, մեր աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ։

 

Տարրական դպրոց

https://forms.gle/MD7rqDBQSXmZM2Tu6

 

Միջին դպրոց

https://forms.gle/rG9Q3cYoSNFciRaQA

 

Ավագ դպրոց

https://forms.gle/9Pa64vy2cCJnKJCL9

Պատկերասրահ