Submit an application

Pearson Edexcel iA Levels ծրագիր

Pearson Edexcel
Round Icon
«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը, համագործակցելով Pearson Edexcel-ի հետ, իրականացնում է Pearson Edexcel International Advanced Level (iAL) միջազգային կրթական ծրագիրը՝ աշակերտներին հնարավորություն ընձեռելով ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն և պատրաստվել աշխարհի առաջատար համալսարաններ ընդունվելուն։
iA Levels-ը միջազգային ճանաչում ունեցող բրիտանական կրթական ծրագիր է, որը նախատեսված է ավագ դպրոցի աշակերտների համար և հնարավորություն է տալիս նրանց ստանալու խորացված ակադեմիական գիտելիքներ և պատրաստվելու աշխարհի առաջատար համալսարաններ ընդունվելուն։
Ի՞նչ է iA Levels-ը
Ծրագրի շրջանակում աշակերտները խորությամբ ուսումնասիրում են իրենց հետաքրքրություններին և ապագա մասնագիտական ուղղվածությանը համապատասխան առարկաներ՝ այդ թվում՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, տնտեսագիտություն, բիզնես և այլ ակադեմիական առարկաներ։ Ծրագիրը զարգացնում է նաև աշակերտների վերլուծական մտածողությունը, ինքնուրույն ուսումնառության և հետազոտական հմտությունները։
Pearson Edexcel
Ծրագրի առանձնահատկություններ
Icon
Ծրագիրն իրականացվում է դպրոցական հիմնական ծրագրին զուգահեռ
Icon
Դասերը կազմակերպվում են դպրոցական ժամերից հետո՝ որպես լրացուցիչ միջազգային կրթական ծրագիր
Icon
Դասավանդումն իրականացվում է անգլերեն լեզվով
Ծրագիրը ներառում է տարբեր մակարդակներ՝ ըստ աշակերտի ընտրության և ակադեմիական պատրաստվածության
Ծրագրի ավարտին աշակերտները ստանում են միջազգային վկայական, որը ճանաչվում և ընդունվում է աշխարհի բազմաթիվ համալսարանների կողմից և ապահովում է առավելություն միջազգային բուհեր ընդունվելու գործընթացում։ Ծրագիրն ավարտած աշակերտները կարող են շարունակել իրենց կրթությունը աշխարհի առաջատար համալսարաններում, այդ թվում՝ University of Oxford, University of Cambridge, Imperial College London, UCL (University College London), King's College London, London School of Economics and Political Science (LSE), ինչպես նաև Եվրոպայի, Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների, Կանադայի, Ավստրալիայի և այլ երկրների բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Pearson Edexcel iAL որակավորումն ընդունող համալսարանների ամբողջական ցանկը հասանելի է Pearson Edexcel IAL Recognition List-ում։
Ընդունելություն
Pearson Edexcel iAL ծրագրին ընդունելությունն իրականացվում է հետևյալ փուլերով՝
Icon
Հանդիպում ծրագրի համակարգողի հետ
Icon
Փաստաթղթերի ներկայացում
Icon
Ընդունելության քննություններ՝ մաթեմատիկա և անգլերեն
Icon
Հարցազրույց
Գրանցվելու համար լրացրեք կից հղումը: https://forms.gle/wUFcbPJn1JsL167g9
Life in our school

Our school is a world of events and friendship. We create an atmosphere where everyone can unlock their potential.