Ներկայացնել հայտ

Corporate Proposal

Corporate Proposal

Հարգելի՛ գործընկերներ,

 

Ժամանակակից աշխարհում լեզուների տիրապետումը դարձել է կարևոր գործոն՝ արդյունավետ հաղորդակցվելու, գործընկերային արդյունավետ  հարաբերություններ կառուցելու և միջազգային հարթակում հաջողելու համար։ Լեզուների տիրապետումը նպաստում է կազմակերպության արտաքին համագործակցության ընդլայնմանը, աշխատակիցների մասնագիտական աճին և կազմակերպության ընդհանուր արդյունավետության բարձրացմանը։ Երբ թիմը տիրապետում է անհրաժեշտ օտար լեզվին, հաղորդակցությունը դառնում է ավելի հստակ և արդյունավետ, գործնական հարաբերությունները՝ ամուր, իսկ կազմակերպությունը՝ ավելի ճկուն ու մրցունակ։

 

Հենց այս նպատակով «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը առաջարկում է կորպորատիվ դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնելու աշխատակիցների մասնագիտական բառապաշարը, զարգացնելու գրավոր և բանավոր հաղորդակցման հմտությունները։

 

Ինչո՞ւ ընտրել մեզ   

     

  • Ունենք ավելի քան 18 տարվա փորձ լեզվուների ուսուցման բնագավառում։
  • Մեր ուսուցիչներն ունեն միջազգային որակավորումներ։
  • Դասընթացները հիմնված են CEFR ստանդարտի վրա։
  • Ուսուցումը ներառում է խոսքի, լսելու, գրելու և կարդալու հմտությունների զարգացում։
  • Աշակերտների առաջընթացը պարբերաբար գնահատվում է։

 

 

Դասընթացները կարող են անցկացվել՝

 

  •  Ձեր գրասենյակում կամ մեր կենտրոնում
  •  Ձեզ հարմար օրերին և ժամերին
     

 

Մենք առաջարկում ենք հետևյալ դասընթացները՝ ընդհանուր անգլերեն, մասնագիտական անգլերեն, բիզնես անգլերեն, ինչպես նաև հետևյալ լեզուների դասընթացներ՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլն։

 

 

Այս կազմակերպությունները մեզ են վստահել իրենց աշխատակիցների լեզվական կարողությունների զարգացումը։

Round Icon