Ներկայացնել հայտ

IB Diploma Programme

IB Diploma Programme
Այսօր աշխարհի լավագույն համալսարաններն ընտրում են ինքնուրույն մտածող, հետազոտելու և վերլուծելու ունակ ուսանողների։
International Baccalaureate Diploma Programme-ը միջազգային կրթական ծրագիր է 16–19 տարեկան աշակերտների համար։
IB Diploma-ն աշխարհի ամենահեղինակավոր նախահամալսարանական ծրագրերից է։
Ի՞նչ է տալիս IB ծրագիրը
IB-ն սովորելու մոտեցում է, որը խրախուսում է հարցեր տալ, ուսումնասիրել և ձևավորել սեփական տեսակետը։
Ծրագրի ընթացքում աշակերտները զարգացնում են՝
01
հավաստագիր դասընթացի ավարտին
02
հետազոտական հմտություններ
03
ակադեմիական գրելու և ներկայացնելու կարողություններ
04
ժամանակի կառավարման և ինքնուրույն աշխատանքի հմտություններ
05
միջազգային մտածողություն և տարբեր մշակույթների ընկալում
Ինչպե՞ս է կառուցված ծրագիրը
Ծրագիրը ներառում է վեց հիմնական առարկայական ուղղություններ՝
Լեզու և գրականություն
Օտար լեզուներ
Մարդ և հասարակություն
Բնական գիտություններ
Մաթեմատիկա
Արվեստներ կամ ընտրովի առարկա
Բացի հիմնական առարկաներից, աշակերտները մասնակցում են երեք կարևոր բաղադրիչների՝
01
Theory of Knowledge (TOK)
Օգնում է հասկանալ, թե ինչպես ենք ձեռք բերում գիտելիք և գնահատում տարբեր տեսակետներ։
02
Extended Essay (EE)
Անհատական հետազոտական աշխատանք վերլուծական և ակադեմիական գրելու հմտությունների համար։
03
Creativity, Activity, Service (CAS)
Ստեղծագործական գործունեություն և համայնքային ծրագրեր՝ պատասխանատվություն և առաջնորդություն զարգացնելու համար։
IB Diploma Programme
Ինչո՞ւ ընտրել IB-ն «Գլոբալ Բրիջ»-ում
2007 թվականից մենք բացում ենք միջազգային կրթության լավագույն հնարավորությունները։
IB-ն պահանջում է ճիշտ միջավայր, փորձառու մասնագետներ և շարունակական ուղղորդում։
Մեր առավելություններն են՝
Ավելի քան 19 տարվա փորձ կրթության ոլորտում
միջազգային չափանիշներին համապատասխան միջավայր
բարձր որակավորում ունեցող մանկավարժներ
անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտի
համագործակցություն միջազգային կազմակերպությունների և համալսարանների հետ
կրթական խորհրդատվություն ընդունելության ամբողջ գործընթացում
«Գլոբալ Բրիջ»-ը ICEF-ի պաշտոնական անդամ է, ինչը մեզ կապում է միջազգային կրթական համայնքի հետ։
Մենք աջակցում ենք աշակերտներին ամբողջ ուսումնական ճանապարհին՝ աշխարհի առաջատար համալսարաններին վստահ պատրաստվելու համար։
Կյանքը մեր դպրոցում

Մեր դպրոցը իրադարձությունների և բարեկամության աշխարհ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է բացահայտել իր ներուժը։