Ընդունելություն ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքում
«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը հայտարարում է ընդունելություն 2026- 2027թթ. ուստարվա ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի թափուր տեղերի համար։
Կրթահամալիրի առավելություններն են՝
հոգատար, ջերմ մթնոլորտը
ապահով, զարգացնող միջավայրը
չափորոշչահենք տարբերակված կրթությունը,
բարձրակարգ մասնագետները
քննական և ստեղծագործ միտքը խթանող մշակույթը
սակավակազմ դասարանները
օտար լեզուների տարամակարդակ ուսուցումը
համագործակցությունը ՀՀ և աշխարհի լավագույն ԲՈՒՀ֊երի հետ
մասնագիտական կողմնորոշման և բուհական խորհրդատվության ծառայությունը
բուհական ընդունելության ծրագրերի (IELTS, SAT, TOEFL) ընտրությունը
Կրթահամալիրում ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով: 
Քննությունների փաթեթի արժեքը 8000 ՀՀ դրամ է։
Ընդունվելու համար երեխաները հանձնում են քննություններ.
«Հայոց լեզու և գրականություն (Մայրենի)»,
«Մաթեմատիկա»,
«Անգլերեն»
Քննություններին մասնակցելու և գրանցվելու համար լրացնել կից հղումը։
Մեր աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ։