Ամառային դպրոց 2026
«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրն ամեն տարի կազմակերպում է ամառային դպրոց՝ ապահովելով երեխաների ջերմ, հագեցած ու անմոռանալի հանգիստը:
Ամառային դպրոցում երեխաները զարգացնում են հաղորդակցական և թիմային հմտությունները, այցելում տարբեր պատմամշակույթային վայրեր, ինչպես նաև փորձում են իրենց ուժերը գիտության, արվեստի և այլ ոլորտներում, բարելավում են լեզուների իմացությունը։ Երեխաները կատարում են նաև իրենց ամառային հանձնարարությունները, զբաղվում ընթերցանությամբ:
Հաճախ ամառային դպրոցում հյուրընկալում ենք տարբեր մասնագետների, արվեստագետների, մարզիկների... Ամառային դպրոցի անբաժան մաս են նաև պաղպաղակի մեքենայի այցելությունները՝ երեխաներին բաժանելով զովություն, քաղցրություն և մանկության հաճելի հույզեր։
Մենք ստեղծում ենք անվտանգ և զարգացնող միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել իր ներուժը, բավարարել հետաքրքրությունները, ստեղծագործել և լիարժեք ինքնադրսևորվել:
Ծրագիրը հասանելի է երկու տարբերակով՝ հայերեն և անգլերեն։
Հայերեն ամառային դպրոց
- Տարիք՝ 6- 10
- Արժեք՝ 98,000 դրամ/ամիս (ներառյալ ճաշը)
- Հերթափոխ՝ հունիսի 1-ից 30-ը և հուլիսի 1-ից 31-ը
- Գրաֆիկ՝ 9:00 - 15:00
- Ճաշի ժամ՝ 12:00
Անգլերեն ամառային դպրոց
- Տարիք՝ 9 - 13
- Արժեք՝ 120,000 դրամ/ամիս (ներառյալ ճաշը)
- Հերթափոխ՝ հունիսի 1-ից 30-ը և հուլիսի 1-ից 31-ը
- Գրաֆիկ՝ 9:00 - 15:00
- Ճաշի ժամ՝ 12:00
Զանգեք Գլոբալ Բրիջ դպրոց 077 453353 համարով կամ գրանցվեք այս հղումով։
https://forms.gle/vHAoDGVUvU5AqUcdA
Շտապե՛ք ապահովել ձեր երեխայի տեղը՝ ամառը նրա համար դարձնելով անմոռանալի