Ներկայացնել հայտ
News Single Image
Դպրոց 24.02.2026

Մանկավարժական մտքի փառատոն Շիրակ

✨Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, կրթությամբ հետաքրքրվողներ, բաց մի՛ թողեք յուրահատուկ Շիրակում կայանալիք

 

📚ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՏՔԻ ՓԱՌԱՏՈՆԸ…

 

✨Փառատոնն առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ է հյուրընկալվելու Գյումրիում և կազմակերպվում է Գլոբալ Բրիջ կրթահամալիրի և Գյումրու Բայրոնի անվան հ. 20 հիմնական դպրոցի համագործակցությամբ:☺️

 

Եվ այսպես, հանդիպում ենք՝

  • ապրիլի 25-ին,
  • ժամը 11:00 – 14:00

 

😊ասել – խոսելու, միմյանց ներկայացնելու մեր մասնագիտական ձեռքբերումները, իրարից սովորելու, համատեղ նախագծեր պլանավորելու…✨

🔸Միջոցառումը սկսվելու է ապրիլի 25-ին, ժամը 11:00-ին՝ Գյումրու Բայրոնի անվան հ. 20 հիմնական դպրոցում:

 

Այն ձեր ցանկությամբ կունենա շարունակություն Գյումրու հրապարակում, Սուրբ Յոթ վերք եկեղեցում և այլ տեսարժան վայրերում՝ վայելելու գարնան շունչը:

 

🔹Կարող եք գրանցվել որպես խոսնակ մինչև ապրիլի 10-ը, իսկ որպես մասնակից՝ մինչև ապրիլի 20-ը՝ անցնելով համապատասխան հղումներով։

 

☺️ԽՈՍՆԱԿ - https://rb.gy/ko4ekn

 

😊ՄԱՍՆԱԿԻՑ - https://surl.li/mraopa

Պատկերասրահ