Բուհական նախապատրաստական ծրագրեր
Բուհական նախապատրաստական ծրագրերը հնարավորություն են տալիս ոչ միայն խորացնել տեսական գիտելիքները, այլև բացահայտել ուսանողի ներուժը։
Այս ծրագրերին կարող են դիմել 16–19 տարեկան աշակերտները, ովքեր ավարտել են միջնակարգ կրթությունը (11 կամ 12 տարի) և ցանկանում են շարունակել ուսումը արտերկրի համալսարաններում։ Նախապատրաստական ծրագրերը օգնում են ձեռք բերել անհրաժեշտ ակադեմիական գիտելիքները և հմտությունները, բարելավել անգլերենի իմացության մակարդակը, պատրաստվել բակալավրի ուսումնական ծրագրին, ծանոթանալ համալսարանի կրթական միջավայրին, զարգացնել ինքնուրույնություն և վստահություն։
Պահանջվող փաստաթղթերը ներառում են`
-
միջնակարգ կրթության ավարտական վկայական,
- անգլերենի մակարդակի վկայագիր (IELTS, TOEFL կամ այլ թեստավորում),
- գնահատականների թերթիկ,
- անձնագիր և մոտիվացիոն նամակ
Որոշ դեպքերում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր կամ մասնակցություն հարցազրույցի։
«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը աջակցում է ընդունելության ամբողջ գործընթացում:
Մեր աջակցությունը ներառում է՝
- համալսարանի ընտրություն
- կրթական ծրագրի ընտրություն
- նախապատրաստական ծրագրի ընտրություն
- դիմումի ամբողջական փաթեթի կազմում
- փաստաթղթերի հավաքագրում և ձևաթղթի լրացում
- CV-ի, մոտիվացիոն և բնութագրական նամակների պատրաստում
- հարցազրույցի նախապատրաստում
- աջակցություն վիզայի ստացման գործընթացում
- նախապատրաստական դասընթացներ