Ներկայացնել հայտ

Դպրոցական կրթություն

Study Single Image

Արտասահմանում գործող միջազգային դպրոցները առաջարկում են բարձրորակ կրթություն, համաշխարհային ճանաչում ունեցող կրթական ծրագրեր և բազմազգ միջավայր, որտեղ աշակերտները ոչ միայն ձեռք են բերում գիտելիքներ, այլև զարգացնում հմտություններ, սովորում համագործակցել տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ և կառուցում միջազգային կապեր։ Այս դպրոցների շրջանավարտները կարող են ընդունվել աշխարհի առաջատար համալսարաններ և ձեռք բերել մրցակցային առավելություններ աշխատաշուկայում։

 

Միջազգային դպրոցների ամենահայտնի կրթական ծրագրերն են՝ A-level (Advanced Level Qualification), AP (Advanced Placement), IGCSE (International General Certificate of Secondary Education) և IB (International Baccalaureate)։ Այս ծրագրերի լավագույն շրջանավարտները ոչ միայն ունեն հնարավորություն ունեն ընդունվելու Շանհայի վարկանշային ցանկում ընդգրկված 50 առաջատար համալսարաններ, այլ նաև կարող են ստանալ կրթաթոշակ և սովորել անվճար։

 

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը տրամադրում է աջակցություն հեղինակավոր միջազգային դպրոցներ ընդունվելու գործընթացում։ Մեր փորձառու թիմը օգնում է ընտրել այն դպրոց, որը համապատասխանում է աշակերտի ակադեմիական նպատակներին, անձնական հետաքրքրություններին և ձգտումներին։

 

Մեր աջակցությունը ներառում է՝

 

  • ավագ դպրոցի ընտրություն
  • դիմումի ամբողջական փաթեթի կազմում
  • փաստաթղթերի հավաքագրում և ձևաթղթի լրացում
  • CV-ի, մոտիվացիոն և բնութագրական նամակների պատրաստում
  • հարցազրույցի նախապատրաստում
  • աջակցություն վիզայի ստացման գործընթացում
  • նախապատրաստական դասընթացներ

 

Մենք մշտական կապի մեջ ենք մեր դիմորդների հետ՝ տրամադրելով լրացուցիչ խորհրդատվություն և ռեսուրսներ՝ ակադեմիական հաջողությունների հասնելու համար։ 

 

Միջազգային դպրոցական ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է հատուկ նախապատրաստություն, հմտությունների զարգացում և ակադեմիական գիտելիքների ամրապնդում։ Այդ նպատակով առաջարկում ենք IGCSE և IB միջազգային ծրարգերի նախապատրաստական դասընթացներ։ 

 

Մենք համագործակցում ենք հետևյալ միջազգային դպրոցների հետ:

Round Icon
Round Icon

Դպրոցական կրթություն

World Icon

Կրթական խորհրդատվություն

Կրթական խորհրդատվություն

Գրանցվել