Թոփ 50 համալսարանների ընդունելության աջակցություն
Շանհայի համաշխարհային վարկանիշում (Shanghai Ranking) ընդգրկված են աշխարհի 50 առաջատար համալսարանները, որոնք ձևավորում են գիտության և նորարարության ապագան։ Վարկանիշը գնահատում է համալսարանների գիտական աշխատանքի որակը, ակադեմիական նախագծերի ծավալը և դրանց ազդեցությունը գիտության ու հասարակության վրա։ Բարձր գնահատականի արժանանում են այն համալսարանները, որոնց դասախոսներն ու շրջանավարտները ստանում են Նոբելյան մրցանակներ կամ Ֆիլդսի մեդալներ՝ փաստելով կրթական մակարդակի և գիտական հեղինակության աստիճանը։
Այս համալսարանները տրամադրում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, ուր տեսական գիտելիքները միահյուսվում են գործնական փորձին։ Ուսանողները մասնակցում են հետազոտությունների, փոխանակման ծրագրերի, ձևավորում միջազգային կապեր, ստանում կրթաթոշակներ ու դրամաշնորհներ՝ զարգացնելով մասնագիտական և անձնական հմտություններ։
Աշխարհի 50 առաջատար համալսարանները դիմելու գործընթացը պահանջում է խիստ հետևողականություն․ անհրաժեշտ է ընտրել համապատասխան համալսարան և կրթական ծրագիր, հավաքագրել փաստաթղթեր, գրել մոտիվացիոն և բնութագրական նամակներ՝ պահելով բոլոր վերջնաժամկետները։ Մրցակցությունը մեծ է, պահանջները՝ խիստ, ուստի կարող եք օգտվել մեր կրթական խորհրդատվության ծառայությունից։
«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը ունի 17 տարվա փորձ կրթական խորհրդատվության ոլորտում և համագործակցելով առաջատար միջազգային համալսարանների հետ՝ աջակցելով ընդունելության ամբողջ գործընթացում՝
- համալսարանի ընտրություն
- կրթական ծրագրի ընտրություն
- դիմումի ամբողջական փաթեթի կազմում
- փաստաթղթերի հավաքագրում և ձևաթղթի լրացում
- CV-ի, մոտիվացիոն և բնութագրական նամակների պատրաստում
- հարցազրույցի նախապատրաստում
- աջակցություն վիզայի ստացման գործընթացում
- նախապատրաստական դասընթացներ
Թոփ 50 համալսարաններ