Ներկայացնել հայտ
Հիմնադիր տնօրենի ուղերձ
Հիմնադիր տնօրեն
Հիմնադիր տնօրեն

Սիրով ողջունում եմ Ձեզ մեր կայքում։

Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է ղեկավարել կրթական հաստատություն, որտեղ գիտելիքը, հմտությունները և արժեքները ձևավորվում են ներդաշնակ։ Մենք հավատում ենք, որ իրական կրթությունը միայն ակադեմիական արդյունք չէ, այլ՝ արժեքահեն գործընթաց, որի հիմքում են մարդասիրությունը, պատասխանատվությունը, ազնվությունը և հարգանքը։

Մեր դպրոցում կարևորում ենք ազգային արժեքների պահպանումը և փոխանցումը՝ համադրելով դրանք ժամանակակից միջազգային կրթական մոտեցումների հետ։ Մենք ձգտում ենք կրթել մտածող, ինքնուրույն և հայրենասեր անհատներ, որոնք մրցունակ են համաշխարհային մասնագիտական դաշտում։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխայի մեջ կա առաջնորդական ներուժ, և ստեղծում ենք կրթական այնպիսի միջավայր, որտեղ սովորողները զարգացնում են նախաձեռնողականություն, պատասխանատվություն իրենց ընտրությունների համար, համագործակցելու և որոշումներ կայացնելու կարողություն։ Մենք պատրաստում ենք ապագա առաջնորդների, որենք ունեն կայուն արժեհամակարգ, քննադատական մտածողություն և պատրաստ են դրական ազդեցություն ունենալ իրենց համայնքի և աշխարհի վրա։

Մենք ստեղծում ենք անվտանգ, աջակցող և ներգրավող միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա գնահատված է։ Մեր նվիրված մանկավարժական թիմը մշտապես աշխատում է նորարարական մեթոդներով և շարունակական մասնագիտական զարգացմամբ՝ ապահովելով որակյալ կրթություն և անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ։

Մենք մեծ կարևորություն ենք տալիս դպրոցի, ընտանիքի և համայնքի համագործակցությանը՝ վստահ լինելով, որ հաջողությունը հնարավոր է միայն համատեղ ջանքերի շնորհիվ, և արդյունքում ձևավորված բաց աշխարհայացքը և մտածելակերպը մեր սաներին կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում։

Շնորհակալ եմ մեր դպրոցին վստահելու համար։ Հրավիրում եմ Ձեզ բացահայտելու մեր կրթական միջավայրը և միասին կառուցելու մեր երեխաների լուսավոր ապագան։

Հարգանքով՝ Աննա Հարությունյան

Հիմնադիր տնօրեն

String
String
Round Image