Ուսումնական կենտրոն
«Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականին։ Տարիների ընթացքում այն ամրապնդել է իր դիրքը որպես վստահելի կրթական հաստատություն՝ առաջարկելով բազմազան կրթական ծրագրեր բոլոր տարիքային խմբերի համար։
Կենտրոնը մասնագիտացած է ինչպես օտար լեզուների ուսուցման, տարաստեսակ դասընթացների և կթական ծրագրերի իրագործման, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող քննությունների նախապատրաստման մեջ։ Կենտրոնի անբաժան մաս են կազմում նաև ամենամյա ամառային դպրոցը և արտասահմանում անցկացվող կրթական ճամբարները, որոնք ոչ միայն խթանում են երեխաների լեզվական և հաղորդակցական հմտությունների զարգացումը, այլև նպաստում են նրանց ինքնուրույնության, մշակութային գիտակցության և սոցիալական հմտությունների ձևավորմանը։
«Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը առաջարկում է անգլերենի դասընթացներ բոլոր տարիքային խմբերի համար։ Կենտրոնն ունի երկարամյա փորձ անգլերենի ուսուցման բնագավառում և մշտապես հետևում է ժամանակակից կրթական չափորոշիչներին և միջազգայնորեն ընդունված կրթական ծրագրերին: «Գլոբալ Բրիջում» անգլերենի ուսուցումը ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև լեզվամտածողության ձևավորման գործընթաց է։
Մեր բոլոր դասընթացները հիմնված են լեզուների ուսումնասիրման «Ընդհանուր եվրոպական չափորոշչի»՝ CEFR-ի վրա՝ ապահովելով համակարգված մոտեցում յուրաքանչյուր մակարդակում՝ A1-ից մինչև C1։
Ուսուցումն իրականացվում է միջազգային հեղինակավոր հրատարակությունների դասագրքերով ՝ Oxford University Press, Cambridge University Press և Pearson Education։ Ուսումնական գործընթացում ակտիվորեն կիրառվում են թվային գործիքներ և ուսուցման ինտերակտիվ մեթոդներ, որոնք դասընթացներն ավելի արդյունավետ, ներգրավող և հետաքրքիր են դարձնում։
Կենտրոնում դասավանդում են փորձառու մասնագետներ, որոնք ունեն միջազգային հավաստագրեր (Cambridge CELTA, TESOL և այլն), ինչը ուսուցման բարձր որակի երաշխիքն է:
Յուրաքանչյուր մակարդակի ավարտին անցկացվում է ամփոփիչ թեստավորում, որը հաղթահարելու դեպքում ուսանողը շարունակում է ուսումը հաջորդ մակարդակում։ Դասընթացն ավարտելուց հետո ուսանողը ստանում է լեզվի իմացության համապատասխան հավաստագիր։
Ձևավորելով կայուն մասնագիտական համայնք՝ Գլոբալ Բրիջը կազմակերպում է նաև վերապատրաստումներ և սեմինարներ՝ ապահովելով մասնագետների դասավանդման հմտությունների զարգացումը, ոլորտի զարգացման արդի միտումների իմացությունը, ինչպես նաև փորձի փոխանակումն ու համագործակցությունը:
Ստորև կարող եք ծանոթանալ մեր դասընթացներին և կրթական ծրագրերին։
Գլոբալ Բրիջում ուսումնառությունը ճանապարհ է, որը բացում է նոր հնարավորություններ և ձևավորում վստահություն ապագա հաջողությունների նկատմամբ։