Ռիջենթս միջազգային դպրոց
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի «Ռիջենթս» դպրոցը աշխարհի ամենահեղինակավոր միջազգային դպրոցներից է, որտեղ կարող են սովորել 2-18 տարեկան անձինք։ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը «Ռիջենթս» դպրոցի միջազգային դպրոցի միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Մեր աջակցությամբ 2007թ.-ից ի վեր առավել քան 170 հայ աշակերտներ ստացել են հնարավորություն սովորելու «Ռիջենթս» միջազգային դպրոցում՝ ստանալով մինչև 80% կրթաթոշակ։ Այդ աշակերտներից շատերն այժմ սովորում են աշխարհի առաջատար համալսարաններում՝ ուսման մեջ ունենալով բազմաթիվ ձեռքբերումներ։
«Ռիջենթս» միջազգային դպրոցում գործում են IGCSE և IB միջազգային կրթական ծրագրերը։ «Ռիջենթսը» մեծ կարևորություն է տալիս ոչ միայն ակադեմիական առաջադիմությանը, այլև արժեքային դաստիարակությանը, անհատի ներուժի բացահայտմանը և համակողմանի զարգացմանը։ Լեզուների, արվեստի, սպորտի, առաջնորդության և ինքնաճանաչման խթանումը կրթական ծրագրի կարևոր բաղադրիչներից են: Դպրոցում այժմ սովորում են աշակերտներ աշխարհի շուրջ 35 երկրներից: «Ռիջենթսի» շրջանավարտներից շատերը ընդունվում են աշխարհի առաջատար համալսարաններ՝ Օքսֆորդ, Քեմբրիջ, Ivy League և այլն։
Մանրամասների համար կարող եք այցելել «Ռիջենթս» դպրոցի պաշտոնական կայք՝ www.regents.ac.th։
«Գլոբալ Բրիջի» կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել 14-16 տարեկան աշակերտները։ Ընդունելության համար անհրաժեշտ է հանձնել անգլերենի և մաթեմատիկայի գրավոր քննություններ և մասնակցել հարցազրույցի դպրոցի տնօրենության հետ։ Մենք առաջարկում ենք նախապատրաստական դասընթացներ՝ ընդունելության քննություններին լիարժեք պատրաստվելու համար։