Ներկայացնել հայտ

Գլոբալ Բրիջ․ քո կամուրջը դեպի միջազգային կրթություն

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը իր ուրույն տեղն ունի կրթական խորհրդատվության ոլորտում սկսած 2007 թվականից։ Մենք ստանձնել ենք պատասխանատու առաքելություն՝ աջակցել ուսանողներին բացահայտելու իրենց ներուժը և գտնելու այն կրթական հաստատությունը, որը համապատասխանում է յուրաքանչյուրի կրթական, մասնագիտական ուղուն և նպատակներին։ Մենք համոզված ենք, որ որակյալ  կրթությունը լավագույն ներդրումն է ապագայի համար։
 

Արտասահմանում սովորելը կարող է դառնալ ամուր հիմք անձնական և մասնագիտական զարգացման համար։ Բացի որակյալ կրթությունից՝ այն հնարավորություն է տալիս սովորելու բազմամշակութային միջավայրում, ստեղծելու արժեքավոր միջազգային կապեր և զարգացնելու կարևոր հմտություններ՝ ինքնուրույնություն, պատասխանատվություն, մշակութային գիտակցություն և ինքնակազմակերպում։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր ուսանող կարող է դառնալ ամուր կամուրջ իր երկրի և միջազգային կրթական համայնքի միջև։
 

Մեր կրթական խորհրդատվության բաժինը աջակցում է ուսանողներին արտերկրում կրթություն ստանալու գործընթացում՝ տրամադրելով ամբողջական աջակցություն բոլոր փուլերում՝ սկսած լավագույն դպրոցների և համալսարանների ընտրությունից մինչև փաստաթղթերի պատրաստում և հաջող ընդունելություն։ «Գլոբալ Բրիջը» պատրաստել է կամրջել ձեր նպատակներ ու երազանքները սահմաններից այն կողմ։ 

 

Study Abroad Image
Round Icon
Round Icon
Study Abroad Image

Մենք համագործակցում ենք հեղինակավոր կրթական հաստատությունների հետ, որոնց թիվը տարեցտարի ավելանում է։ «Գլոբալ Բրիջը» Թայլանդի «Ռիջենթս» միջազգային դպրոցի պաշտոնական ներկայացուցիչն է  Հայաստանում և 2007 թվականից ավելի քան 170 հայ աշակերտների հնարավորություն է տրամադրել սովորելու այդ դպրոցում՝ օգտվելով մինչև 80% կրթաթոշակից։ 
 

Տարիների ընթացքում «Գլոբալ Բրիջը» դարձել է հուսալի ուղեկից հարյուրավոր ուսանողների համար՝ առաջնորդելով նրանց դեպի աշխարհի առաջատար համալսարաններ։ Մեր շրջանավարտները կրթվել են այնպիսի հեղինակավոր բուհերում, ինչպիսիք են՝ University of Minnesota Twin Cities, Sorbonne University, Johns Hopkins University, University of Toronto, University of California և բազմաթիվ այլ կրթօջախներ։


Կրթահամալիրը, խթանելով միջազգային համագործակցությունը, ուսանողների փորձի փոխանակումը և միջմշակութային հաղորդակցությունը, Հայաստանում և արտասահմանում կազմակերպում է ամառային դպրոցներ և կրթական ճամբարներ, որոնք ոչ միայն նպաստում են երեխաների լեզվական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը, այլև նպաստում՝ նրանց ինքնուրույնության, մշակութային գիտակցության և սոցիալական հմտությունների ձևավորմանը։ 
 

Արտերկրում սովորելու գործընթացը կարող է երկար ու բարդ թվալ, սակայն յուրաքանչյուր դժվարություն իր հետ բերում է հնարավորություն՝ ճանաչելու սեփական կարողությունները: Իսկ այդ ճանապարհին դու միայնակ չես։ Մենք քո կողքին ենք՝ դիմումից մինչև ընդունելություն։

 

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կրթական խորհրդատվություն

Մենք քո կողքին ենք՝ դիմումից մինչև ընդունելությունՄենք քո կողքին ենք՝ դիմումից մինչև ընդունելություն

Տեսնել ավելին
Դպրոցական կրթություն

 Քո առաջին քայլը դեպի միջազգային կրթություն 

Տեսնել ավելին
Բուհական կրթություն

Ակադեմիական կրթություն՝ առանց սահմանների

Տեսնել ավելին
Թոփ 50 համալսարաններ

Ընդունվի՛ր աշխարհի լավագույն բուհեր

Տեսնել ավելին
Բուհական նախապատրաստական ծրագրեր

Ակադեմիական պատրաստություն և ընդունելության աջակցություն

Տեսնել ավելին
Կրթական ճամբարներ

Սովորի՛ր, ճանապարհորդի՛ր և բացահայտի՛ր աշխարհը

Տեսնել ավելին
Կարճաժամկետ կրթական ծրագրեր

Համատեղի՛ր կրթությունը և ճանապարհորդությունը 

Տեսնել ավելին
Կրթաթոշակներ

Միջազգային կրթություն՝ հասանելի բոլորին

Տեսնել ավելին
Միջազգային համագործակցություններ

Կամրջելով Հայաստանի և աշխարհի առաջատար կրթական կենտրոնները

Տեսնել ավելին
Ռիջենթս միջազգային դպրոց

Կրթություն Թաիլանդում՝ մինչև 30% կրթաթոշակով 

 

Տեսնել ավելին
Քննությունների նախապատրաստական դասընթացներ

Մեր շրջանավարտների հաջողությունները մեր աշխատանքի լավագույն վկայությունն են։

Տեսնել ավելին
Round Icon
Մեր կրթահամալիրը

Գլոբալ Բրիջում ուսումնառությունը ճանապարհ է, որը բացում է նոր հնարավորություններ և ձևավորում վստահություն ապագա հաջողությունների նկատմամբ։