Ներկայացնել հայտ

Մեր արժեքները

Study Single Image

Մենք համադրում ենք հարուստ գիտելիքները, գործնական հմտությունները, արժեքներն ու վերաբերմունքը՝ անհատական մոտեցմամբ յուրաքանչյուր սովորողի պատրաստելով հաջողության ուսման, մասնագիտության ու կյանքի բոլոր փուլերում։ Գլոբալ Բրիջը կամուրջ է նպատակների և իրական ձեռքբերումների միջև շնորհիվ որակյալ կրթության:

Round Icon
Round Icon

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Կրթել բանիմաց, կարողունակ, ազգային կայուն արժեհամակարգով և քաղաքացիական բարձր գիտակցությամբ առաջնորդների, որոնք լայնախոհությամբ և ստեղծարարությամբ կնպաստեն դրական զարգացումներին իրենց երկրում և աշխարհում

Our Vision
Round Icon
Round Icon
Round Icon

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Դառնալ կամուրջ Հայաստանի և աշխարհի միջև՝ ձևավորելով ազգային ինքնությամբ և գլոբալ փոփոխությունների նկատմամբ պատասխանատվություն կրող անհատներ:

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Round Icon

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

 

1. Ինքնություն


Մեր գոյության հիմքն է: Մենք արժևորում ենք հայոց լեզուն, մշակույթն ու պատմությունը՝ ձևավորելով սեփական արմատներին հաղորդակից և սեփական անձը ճանաչող անհատներ:

 


2. Լայնախոհություն


Մեր հայացքն ուղղված է աշխարհին: Մենք սովորում ենք հարգել տարբեր մշակույթները, ընդունել աշխարհի բազմազանությունը որպես զարգացման հնարավորություն:

 


3. Նորարարություն


Մեզ առաջնորդում են ստեղծարարության ուժը, համարձակ գաղափարները, քննադատական միտքը և նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ իբրև լուծումներ առաջարկող, ստեղծող, և ոչ սոսկ սպառող:


4. Ցկյանս ուսումնառություն


Մենք շարունակաբար փոխվում զարգանում ենք՝ անկախ տարիքից և միջավայրից կատարելագործելով ինքներս մեզ, մեր սովորելու մշակույթը և ձգտելով հարստանալ նոր գիտելիքներով, հմտություններով:

 


5. Պատասխանատվություն


Մենք պատասխանատու ենք մեր որոշումների, մեր համայնքի և շրջակա միջավայրի համար՝ գիտակցելով, որ մեր վարքագիծն ազդում է ապագայի վրա:

 


6. Հոգատարություն


Մենք ձևավորվում ենք մարդասիրական ձգտումներով անհատներ, որոնք պատրաստ են աջակցել և նպաստել հասարակության բարօրությանը:

 


7. Ազնվություն


Ցանկացած իրավիճակում մենք գործում ենք բաց և արդար՝ պահպանելով ակադեմիական և մարդկային բարձր արժեքները:

 

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ