Ներկայացնել հայտ

Անգլերեն ամառային դպրոց

Study Single Image

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրն ամեն տարի կազմակերպում է ամառային դպրոց՝ ապահովելով երեխաների ջերմ, հագեցած ու անմոռանալի հանգիստը:

 

Ամառային դպրոցում երեխաները զարգացնում են հաղորդակցական և թիմային հմտությունները, այցելում տարբեր պատմամշակույթային վայրեր, ինչպես նաև փորձում են իրենց ուժերը գիտության, արվեստի և այլ ոլորտներում, բարելավում են լեզուների իմացությունը։ Երեխաները կատարում են նաև իրենց ամառային հանձնարարությունները, զբաղվում ընթերցանությամբ: 

 

Հաճախ ամառային դպրոցում հյուրընկալում ենք տարբեր մասնագետների, արվեստագետների, մարզիկների... Ամառային դպրոցի անբաժան մաս են  նաև պաղպաղակի մեքենայի այցելությունները՝ երեխաներին բաժանելով զովություն, քաղցրություն և մանկության հաճելի հույզեր։

 

Մենք ստեղծում ենք անվտանգ և զարգացնող միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել իր ներուժը, բավարարել հետաքրքրությունները, ստեղծագործել և լիարժեք ինքնադրսևորվել:  

 

Ծրագրի հիմքում ակումբային գործունեությունն է։

 

Ծրագիրը հասանելի է երկու տարբերակով՝ հայերեն և անգլերեն։

 

 

 

Անգլերեն ամառային դպրոց

 

 

  • Տարիք՝ 9 - 13
  • Արժեք՝ 120,000 դրամ/ամիս  (ներառյալ ճաշը) 
  • Հերթափոխ՝ հունիսի 1-ից 30-ը և հուլիսի 1-ից 31-ը 
  • Գրաֆիկ՝ 9:00 - 15:00
  • Ճաշի ժամ՝ 12:00

 

 

Անգլերեն ամառային դպրոցում գործում են հետևյալ ակումբները՝

 

 

  • English Language – Անգլերեն
  • Arts & Crafts – Արվեստ և ձեռքի աշխատանքներ
  • Games & Debates – Խաղեր և բանավեճեր
  • Dancing & Music – Պար և երաժշտություն
  • UI/UX Design - UI/UX դիզայն
  • Summer Assignments  – Դպրոցական առաջադրանքներ

 

 

Բոլոր դասերը անցկացվում են բացառապես անգլերենով։

 

 

 

 

 

Հաճախ տրվող հարցեր (FAQ)

 

1․ Ո՞ր տարիքային խմբի երեխաները կարող են մասնակցել ամառային դպրոցին։

Ամառային դպրոցի հայերեն խմբում կարող են մասնակցել 6 - 10 տարեկան, իսկ անգլերեն խմբում՝ 9 - 13 տարեկան երեխաները։

 

2․ Ծրագիրը բա՞ց է բոլորի համար, թե՞ միայն Գլոբալ Բրիջի սաները կարող են մասնակցել։

Ծրագիրը բաց է բոլորի համար։

 

3․ Ի՞նչ ժամանակացույցով է աշխատում ամառային դպրոցը։

Դասերը երկուշաբթիից ուրբաթ են՝ 09։00-15։00:

 

4․ Ի՞նչ արժե ծրագիրը։

Հայերեն խումբ՝ 98,000 դրամ/ամիս:

Անգլերեն խումբ՝ 120,000 դրամ/ամիս: 

 

5․Ծրագրի արժեքի մեջ ներառվա՞ծ է սնունդը։

Այո՛, արժեքը  ներառում է մեկանգամյա սնունդ։ Երեխաները ճաշում են ժամը 12։00-ին։

 

6․ Օրավարձով տարբերակ գործո՞ւմ է։

Սիրելի՛ ծնողներ, քանի որ ծրագիրը կրթական է, կարևոր է, որ երեխան մասնակցի ամառային դպրոցի ամբողջական փուլին՝ հստակ վերջնարդյունքներ արձանագրելու համար: Ուստի օրավարձով տարբերակ հնարավոր չէ, վճարումը կատարվում է մեկ ամսվա համար։ 

 

7․ Անգլերենի իմացության ի՞նչ մակարդակ պետք է ունենա երեխան, որպեսզի կարողանա մասնակցել անգլերեն ծրագրին։

Եթե երեխան 9 - 13 տարեկան է և ունի անգլերենի A1 մակարդակ (տիրապետում է որոշակի բառապաշարի և հասկանում է անգլերեն խոսքը), ապա վստահաբար կարող է մասնակցել ամառային դպրոցի անգլերենով ծրագրին, որի նպատակներից մեկը անգլերենի իմացության բարելավումն է: 

 

8․ Անգլերեն ծրագրի ընթացքում ուսուցիչները հայերե՞ն, թե՞ անգլերեն են հաղորդակցվում երեխաների հետ։

Անգլերեն ծրագրում ուսուցումը և երեխաների հետ հաղորդակցումը անցկացվում է բացառապես անգլերենով։

 

 

 

Ինչո՞ւ ընտրել մեզ․

 

 

  • Ունենք ավելի քան 18 տարվա փորձ կրթական ոլորտում:
  • Ծրագիրը կազմում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ: 
  • Պահպանում ենք մշտական կապ խմբավարների և համակարգողների հետ:
  • Ապահովում ենք հոգատար և զարգացնող միջավայր:

 

 

Գրանցվել հետևյալ հղումով՝

 

https://forms.gle/U6A7pRRSHrmX4CCFA

Round Icon
Round Icon
World Icon

Գրանցվել