Հայերեն ամառային դպրոց
«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրն ամեն տարի կազմակերպում է ամառային դպրոց՝ ապահովելով երեխաների ջերմ, հագեցած ու անմոռանալի հանգիստը:
Ամառային դպրոցում երեխաները զարգացնում են հաղորդակցական և թիմային հմտությունները, այցելում տարբեր պատմամշակույթային վայրեր, ինչպես նաև փորձում են իրենց ուժերը գիտության, արվեստի և այլ ոլորտներում, բարելավում են լեզուների իմացությունը։ Երեխաները կատարում են նաև իրենց ամառային հանձնարարությունները, զբաղվում ընթերցանությամբ:
Հաճախ ամառային դպրոցում հյուրընկալում ենք տարբեր մասնագետների, արվեստագետների, մարզիկների... Ամառային դպրոցի անբաժան մաս են նաև պաղպաղակի մեքենայի այցելությունները՝ երեխաներին բաժանելով զովություն, քաղցրություն և մանկության հաճելի հույզեր։
Մենք ստեղծում ենք անվտանգ և զարգացնող միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել իր ներուժը, բավարարել հետաքրքրությունները, ստեղծագործել և լիարժեք ինքնադրսևորվել:
Ծրագրի հիմքում ակումբային գործունեությունն է։
Ծրագիրը հասանելի է երկու տարբերակով՝ հայերեն և անգլերեն։
Հայերեն ամառային դպրոց
- Տարիք՝ 6- 10
- Արժեք՝ 98,000 դրամ/ամիս (ներառյալ ճաշը)
- Հերթափոխ՝ հունիսի 1-ից 30-ը և հուլիսի 1-ից 31-ը
- Գրաֆիկ՝ 9:00 - 15:00
- Ճաշի ժամ՝ 12:00
Հայերեն ամառային դպրոցում գործում են հետևյալ ակումբները՝
- Լեզաբաններ
- Թատերասերներ
- Արվեստասերներ
- Լրագրողներ
- Բնագետներ
- Մաթեմատիկոսներ
- Խոհարարներ
- Ճանապարհորդներ
- Առողջ ապրելակերպ
Հաճախ տրվող հարցեր (FAQ)
1․ Ո՞ր տարիքային խմբի երեխաները կարող են մասնակցել ամառային դպրոցին։
Ամառային դպրոցի հայերեն խմբում կարող են մասնակցել 6 - 10 տարեկան, իսկ անգլերեն խմբում՝ 9 - 13 տարեկան երեխաները։
2․ Ծրագիրը բա՞ց է բոլորի համար, թե՞ միայն Գլոբալ Բրիջի սաները կարող են մասնակցել։
Ծրագիրը բաց է բոլորի համար։
3․ Ի՞նչ ժամանակացույցով է աշխատում ամառային դպրոցը։
Դասերը երկուշաբթիից ուրբաթ են՝ 09։00-15։00:
4․ Ի՞նչ արժե ծրագիրը։
Հայերեն խումբ՝ 98,000 դրամ/ամիս:
Անգլերեն խումբ՝ 120,000 դրամ/ամիս:
5․Ծրագրի արժեքի մեջ ներառվա՞ծ է սնունդը։
Այո՛, արժեքը ներառում է մեկանգամյա սնունդ։ Երեխաները ճաշում են ժամը 12։00-ին։
6․ Օրավարձով տարբերակ գործո՞ւմ է։
Սիրելի՛ ծնողներ, քանի որ ծրագիրը կրթական է, կարևոր է, որ երեխան մասնակցի ամառային դպրոցի ամբողջական փուլին՝ հստակ վերջնարդյունքներ արձանագրելու համար: Ուստի օրավարձով տարբերակ հնարավոր չէ, վճարումը կատարվում է մեկ ամսվա համար։
7․ Անգլերենի իմացության ի՞նչ մակարդակ պետք է ունենա երեխան, որպեսզի կարողանա մասնակցել անգլերեն ծրագրին։
Եթե երեխան 9 - 13 տարեկան է և ունի անգլերենի A1 մակարդակ (տիրապետում է որոշակի բառապաշարի և հասկանում է անգլերեն խոսքը), ապա վստահաբար կարող է մասնակցել ամառային դպրոցի անգլերենով ծրագրին, որի նպատակներից մեկը անգլերենի իմացության բարելավումն է:
8․ Անգլերեն ծրագրի ընթացքում ուսուցիչները հայերե՞ն, թե՞ անգլերեն են հաղորդակցվում երեխաների հետ։
Անգլերեն ծրագրում ուսուցումը և երեխաների հետ հաղորդակցումը անցկացվում է բացառապես անգլերենով։
Ինչո՞ւ ընտրել մեզ․
- Ունենք ավելի քան 18 տարվա փորձ կրթական ոլորտում:
- Ծրագիրը կազմում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
- Պահպանում ենք մշտական կապ խմբավարների և համակարգողների հետ:
- Ապահովում ենք հոգատար և զարգացնող միջավայր:
Գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/U6A7pRRSHrmX4CCFA